«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Կառլոս Ալկարազը տեղափոխվել է «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Թուրինյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին 3,7 միլիոն եվրոյով վարձակալել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Իտալական ակումբը, ցանկության դեպքում, կկարողանա կիսապաշտպանին գնել 49,5 միլիոն եվրոյով։
Ալկարազը «Սաութհեմփթոն» է տեղափոխվել արգենտինական «Ռասինգից» անցած ձմռանը 13,65 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Սաութհեմփթոնի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։