Յուրգեն Կլոպ․ «Նա փայլուն մարզավիճակում է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դարվին Նունյեսի 11 մետրանոցից վրիպման մասին «Չելսիի» հետ խաղում (4-1)։

«Նունեսը խելահեղ առաջին խաղակես անցկացրեց, պաշտպանների համար անհնար էր նրան զսպել: Սակայն նա չափազանց հիասթափված էր բաց թողած 11 մետրանոցից։ Ընդմիջմանը Դարվինի համար շատ դժվար էր։ Երկրորդ խաղակեսում նա գլխով հարվածեց դարպասաձողին. Բայց ի վերջո Նունյեսը գոլ կազմակերպեց նույնիսկ հսկայական հիասթափությունից հետո, և դա է գլխավորը:

Նունյեսը շատ պահեր է ստեղծում։ Չորս գոլ խփեցինք, ուրեմն ու՞մ են հետաքրքրում նրա չխփած գոլերը: Նա փայլուն մարզավիճակում է, դեռ մի փոքր անհաջող է, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը։