«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձավ միայն յոթ մարզիչներից մեկը, ով Անգլիայի առաջնությունում 200 հաղթանակ է տարել: Այս մասին հայտնում է Squawka-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» հետ խաղում տարած հաղթանակը Յուրգեն Կլոպի համար 200-րդ էր ԱՊԼ-ում։ Գերմանացի մասնագետը դարձավ այս նշագծին հասած յոթ մարզիչներից մեկը։ Նախկինում դրան հասել էին Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն Վենգերը, Հարի Ռեդնապը, Ժոզե Մոուրինյոն, Դևիդ Մոյեսը և Պեպ Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 22-րդ տուրի կենտրոնական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Չելսիին»։