Էրլինգ Հոլանդը համոզված է «Ռեալ» տեղափոխվելու անհրաժեշտության մեջ

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը համոզված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու անհրաժեշտության մեջ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ առանցքային իրադարձությունը, որը նորվեգացուն հանգեցրել է այս որոշմանը, եղել է The Best FIFA Football Awards 2023 մրցանակաբաշխությունը, որում 2023 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։

Նախկինում Մեսսին արժանացել էր նաև «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակին։ Հաղորդվում է, որ Հոլանդը տեսնում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու անհրաժեշտություն, որպեսզի ինքը դառնա անհատական ​​մրցանակների դափնեկիր։

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։