«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը իր կարիերայում առաջին անգամ չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը՝ Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Չելսիի» հետ խաղում (4-1) դիպուկ հարվածով։ Մինչ այս ուրուգվայցին 12 անգամ մոտեցել է նշակետին և դարձել 12 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ հունվարի 31-ին կայացած «Չելսիի» հետ խաղում «Լիվերպուլը» հաղթել էր 4-1 հաշվով։
Նունյեսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ուրուգվայցի հարձակվողը մերսիսայդցիներին միացել է պորտուգալական «Բենֆիկայից»: Այս մրցաշրջանում Դարվինը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։