Չավի․ ««Օսասունան» իսկական ժայռ է պաշտպանությունում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է «Օսասունայի» հետ առաջիկա հանդիպման մասին։

««Օսասունան» իսկական ժայռ է պաշտպանությունում։ Միաժամանակ նրանք շատ գոլեր են խփում։ Մեզ համար հեշտ չի լինի։ Մենք պետք է համախմբվենք արդյունքի հասնելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իսպանացի մասնագետը։

Ներկայումս «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ «Օսասունան» 12-րդ տեղում է։