Պեպ Գվարդիոլան անդրադարձել է իր ապագային

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք կերկարաձգի՞ պայմանագիրն ակումբի հետ։

«Մեկուկես տարին շատ ժամանակ է։ Միգուցե մենք ընկնենք, գուցե ես կորցնեմ իմ թիմը։ Մենք ժամանակ ունենք խոսելու, տեսեք, թե ինչ ենք զգում երկու կողմից: Դա խնդիր չի լինի, եթե մենք չերկարաձգենք մեր համագործակցությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ 53-ամյա մասնագետի գործող պայմանագիրն անգլիական ակումբիհետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 20 խաղից հետո վաստակած 43 միավորով։