Կարիմ Բենզեման կարող է դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է կարիերան շարունակել սաուդյան մեկ այլ ակումբում։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 36-ամյա ֆրանսիացին բանակցություններ է վարում Ռիադի ակումբի հետ, որի անունը չի նշվում: Չորս թիմ հիմնված է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, հազիվ թե խոսքը «Ալ-Ռիադի» ու «Ալ-Շաբաբի» մասին է, որոնք չեն կարող իրենց թույլ տալ նման աստղային ֆուտբոլիստի տրանսֆերը։ Դրանից մնում է միայն «Ալ-Նասրը», որի կազմում խաղում են Բենզեմայի «Ռեալի» նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն և Սադիո Մանեն։

Ավելի վաղ Բենզեման սուտ էր անվանել «Ալ-Իթթիհադից» հեռանալու իր մտադրության մասին տեղեկությունը։