ՖԻՖԱ․ 2023 թվականին ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 8,88 միլիարդ եվրո

Ակումբները 2023 թվականին տրանսֆերային վճարումների ռեկորդ են սահմանել, ասվում է ՖԻՖԱ-ի կայքում հրապարակված զեկույցում։

Զեկույցում դիտարկվել են բոլոր փոխանցումները, բացառությամբ մեկ երկրի ներսում կատարվողների:

Ընդհանուր առմամբ, աշխարհի բոլոր ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 8,88 միլիարդ եվրո։ Այս գումարի ավելի քան 10 տոկոսը ստացվել է 2023 թվականի ամենաթանկ տրանսֆերների թոփ-10-ում:

Անգլիական ակումբներն ամենաշատը ծախսել են 2023 թվականին՝ 2,73 միլիարդ եվրո։ Ամենաշատը (1,1 մլրդ եվրո) վաստակել են գերմանացիները։