«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, խորհուրդներ է տվել այն մարզչին, ով կհաջորդի իրեն կատալոնական ակումբում։
«Նրանց հետ նույն բանը կկատարվի, ինչպես նախորդ մարզիչների հետ, դա է խնդիրը: Իմ խորհուրդն է՝ ձեզ բնական պահեք և չազդվեք, ինձ գրեթե հաջողվել էր։ Իմ երազանքն էր մարզել «Բարսելոնան» և հաղթել, և դա իրականացավ։ Ես մաքուր խիղճ ունեմ. ես ամեն ինչ արել եմ ակումբի համար: Ես հպարտ եմ իմ աշխատանքով և ակումբի մարդ եմ եղել և միշտ էլ լինելու եմ:
Իմ խորհուրդն է՝ վայելել այն, բայց դա անհնար է», – Չավիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։