«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է մերսիսայդյան ակումբում իր կարիերայի հեռանկարների մասին։
«Չգիտեմ։ Իմ պայմանագրին մնացել է 18 ամիս։ Ակումբը շատ աշխատանք ունի անելու։ Անհրաժեշտ կլինի փոխարինել մարզչին, ինչպես նաև բոլոր հեռացող աշխատակիցներին։ Շատ բան կփոխվի։ Ակումբը շատ անելիքներ կունենա, և ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ ուղղությամբ են գնալու աշխատանքները։
Երբ իմանանք, թե ինչ փոփոխություններ կանի «Լիվերպուլը», կտեսնենք, թե ինչ կլինի: Հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- մերսիսայդցիների ավագի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հունվարի 26-ին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» երեք առաջատար ֆուտբոլիստներ Կլոպի հեռանալուց հետո կարող են հեռանալ ակումբից:
Վան Դեյկը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հոլանդացին «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 խաղ՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։