«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» և ճապոնացի վինգեր Տակեֆուսո Կուբոյին: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարները 22-ամյա ֆուտբոլիստին տեսնում են որպես բրազիլացի Անտոնիին փոխարինելու հարմար թեկնածու։ Նշվում է, որ ճապոնացին, երջանիկ է «Ռեալ Սոսյեդադում» և մոտ ապագայում չի ծրագրում փոխել թիմը։
Կուբոն «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։