Մոյզե Քինն այսօր բուժզննում կանցնի «Ատլետիկո» տեղափոխվելու համար

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում են Mundo Deportivo-ի էջերը։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, 23-ամյա ֆուտբոլիստն արդեն բարեհաջող բուժզննում է անցել։ Սպասվում է, որ մինչև այսօրվա վերջ պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։

Քինը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կտեղափոխվի «Ատլետիկո»։ Տրանսֆերային գումարը կկազմի 500 հազար եվրո։