«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է պաշտպան Բրեմերով, ում իրավունքները պատկանում են Թուրինի «Յուվենտուսին»: Այս մասին հայտնում են Calciomercato-ի լրագրողները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական գրանդի ղեկավարությունը բանակցությունների մեջ է մտել «ծեր սինյորայի» հետ։ Իտալական կողմն իր հերթին չի ցանկանում բաժանվել առաջատար պաշտպանից։ «Յուվենտուսը» պատրաստ կլինի երկխոսության, եթե բրազիլացու համար առաջարկի առնվազն 70 միլիոն եվրո։
Բրեմերը թուրինյան գրանդ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Տորինոյից» 44 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։