«Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Գաբրիել Պաուլիստան մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ ղեկավարները վերջին մի քանի օրերին աշխատել են բրազիլացու՝ որպես ազատ գործակալի հնարավոր գնման վրա։ Պաուլիստան «Վալենսիային» տեղեկացրել է, որ ցանկանում է վաղաժամկետ խզել պայմանագիրը։
Նշվում է, որ «Ատլետիկո» տեղափոխվելու մյուս թեկնածուն «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան է, սակայն այս տարբերակը մադրիդցիները դիտարկում են որպես պլան B, քանի որ անգլիացին կարժենա ավելի քան 30 միլիոն եվրո: