«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դեկտեմբերի 6-ից ի վեր առաջին անգամ կարող է խաղալ թիմի կազմում։ Նա ոտնաթաթի վնասվածք էր ստացել։ Այս մասին հայտարարել է Սիթիի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Ակնհայտ է, որ նա ընդգրկվելու է մեկնարկային կազմում, նա վերադարձել է գործի։ Էրլինգը շատ կարևոր է մեզ համար։ Երկու ամիս է առանց նրա ենք։ Նա իրեն լավ է զգում: Այսօրվա մարզումից հետո, թվում է, վաղը կլինի թիմի հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Վաղը՝ հունվարի 31-ին, «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լգայի 22-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ կխաղա «Բարնլիի» հետ։