«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», երեքշաբթի օրը մարզման ժամանակ վնասվածք է ստացել։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 24-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ կոճի սալջարդ։ Վերականգնման ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ։
Այս մրցաշրջանում Ֆելիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բարսելոնայի» 28 հանդիպման, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։