«Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Բալդեն այսօր՝ հունվարի 30-ին, Ֆինլանդիայում բարեհաջող վիրահատվել է, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի «Ատլետիկի» հետ խաղում 20-ամյա ֆուտբոլիստը աջ ազդրի վնասվածք էր ստացել։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստը բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած հատվածը: