Իսպանացի մասնագետ Չավին կլքի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։ Երիտասարդ մասնագետն իր որոշման մասին հայտարարել է «Վիլյառեալից» 3-5 հաշվով կրած պարտությունից անմիջապես հետո։
Ինչպես հայտնում է լրագրող Լուիս Ռոխոն սոցիալական ցանցերում, «Բարսելոնան» այժմ մտածում է Ռոբերտո դե Զերբիին մարզչական աշխատանքի հրավիրելու մասին։ Իտալացին ներկայումս լավ է հանդես գալիս «Բրայթոնի» ղեկին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։