«Նյուքասլը» հայտարարել է կիսապաշտպան Լյուիս Մայլիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Համաձայնագիրը երկարաժամկետ է։
17-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում դարձել է «կաչաղակների» հիմնական թիմի կարևոր մասնիկը։
Ավարտելով ակումբի ակադեմիան, անցած մրցաշրջանի վերջին տուրում նա դարձավ «Նյուքասլի» ամենաերիտասարդ դեբյուտանտը Պրեմիեր Լիգայում։ Այդ ժամանակից ի վեր նա 18 պաշտոնական հանդիպում է անցկացրել «կաչաղակների» հիմնական թիմի կազմում, այդ թվում՝ երեքը Չեմպիոնների Լիգայում:
2023 թվականի նոյեմբերին Լյուիսը դարձավ «Նյուքասլի» ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլային փոխանցում է կատարել ԱՊԼ-ում։