«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարող է գլխավորել «Բարսելոնան», հայտնում է The Sun-ը՝ հղում անելով իսպանացի լրագրող Ժերար Ռոմենոյին։
Աղբյուրի համաձայն, «Բարսայի» մարզական տնօրեն Դեկուն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սկսել է շփվել պոտենցիալ թեկնածուների գործակալների հետ: Բացի Չավիից, «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում են Յուրգեն Կլոպը, ով ամռանը կլքի «Լիվերպուլը», ինչպես նաև Գերմանիայի հավաքականի մարզիչ Յուլիան Նագելսմանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արտետան կարող է հեռանալ «Արսենալից» մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Չավին հայտարարել էր մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Նա գլխավորեց «Բարսելոնան» 2021 թվականի նոյեմբերի 6-ին և այս ընթացքում կատալոնացիների հետ նվաճեց երկու գավաթ՝ Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը։