«Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիգտը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզցիներն այս տարի ակտիվորեն դիտարկում են հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը։
Միաժամանակ հաղորդվում է նաև, որ մյունխենցիները չեն ցանկանում բաժանվել Հոլանդիայի հավաքականի խաղացողից։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։