«Մանչեսթեր Յունայթեդը» կտուգանի Մարկուս Ռեշֆորդին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կտուգանվի երկու շաբաթվա աշխատավարձով՝ 650 հազար ֆունտ ստեռլինգով այն բանից հետո, երբ նրան նկատել են գիշերային ակումբում։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ուրբաթ օրը բաց թողեց մարզումը հիվանդության պատճառով, այնուհետև դուրս մնաց Անգլիայի գավաթի 4-2 հաշվով հաղթանակից՝ «Նյուպորտի» նկատմամբ: Միևնույն ժամանակ, հինգշաբթի օրը Ռեշֆորդը հանգստանում էր Բելֆաստի գիշերային ակումբներից մեկում, և այս մասին տեղեկություն էր հայտնվել ԶԼՄ-ներում։ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է տուգանել իր հարձակվողին։

26-ամյա Ռեշֆորդը թույլ մրցաշրջան է անցկացնում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է ընդամենը 4 գոլ։