«Չելսին» հետաքրքրված չէ «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի թեկնածությունով, լոնդոնյան ակումբը նախատեսում է կենտրոնանալ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների ներգրավման և զարգացման վրա: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 36-ամյա ֆրանսիացուց հետաքրքրված է «Չելսին», ով միայն անցած ամառ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
«Չելսին» այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրից հետո 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։