«Նապոլիի» կիսապաշտպան Ջանլուկա Գաետանոն կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Սքիրան։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա իտալացուն հավակնում են «Սալերնիտանան» և «Լեչեն», ովքեր ցանկանում են վարձակալել խաղացողին։
Այս մրցաշրջանում Գաետանոն անցկացրել է 13 հանդիպում, դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ։