Քրիստոֆեր Նկունկուն լիարժեք մարզում է անցկացրել հիմնական խմբի հետ

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն երկուշաբթի՝ հունվարի 29-ին, լիարժեք մարզում է անցկացրել հիմնական խմբի հետ։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Այսպիսով, 26-ամյա ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի 22-րդ տուրի հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Նկունկուն խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի 31-ից ազդրի վնասվածքի պատճառով։ Սրանից քիչ առաջ ֆրանսիացի հարձակվողը հինգ ամիս վերականգնվում էր ազդրի վնասվածքից։