«Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել 17-ամյա շվեդ կիսապաշտպան Լուկաս Բերգվալի հետ։
«Յուվենտուսը», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ատլետիկոն» նույնպես հետաքրքրված են «Ջուրգորդենի» կենտրոնական կիսապաշտպանով, սակայն ամենամեծ տրանսֆերային առաջարկը՝ 10 միլիոն եվրո, եղել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»։
Ինչպես հայտնում է Relevo-ն, այն բանից հետո, երբ «Ջուրգորդենը» մերժել է 6,5 միլիոն եվրոյի չափով «Բարսելոնայի» առաջին առաջարկը, սակայն կատալոնական ակումբը ևս մեկ առաջարկ է արել շվեդական ակումբին՝ մոտ 10 միլիոնի։
Հաղորդվում է նաև, որ գործարքը հաջողությամբ ավարտելու դեպքում Բերգվալը նոր ակումբին կմիանա միայն հունիսին։