«Ատլետիկոյի» պաշտպանը տեղափոխվեց Թուրքիա

«Ֆեներբախչեն» «Ատլետիկոյից» վարձակալել է Թուրքիայի հավաքականի պաշտպան Կագլար Սոյունջուն։ Վարձակալությունն ուժի մեջ է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Մադրիդի «Ատլետիկոն» Սոյունչուն պայմանագիր է կնքել 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբին միացել է «Լեսթերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով։

Նշենք, որ 27-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 9 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 213 րոպե։