«Միլանը» վիճակագրություն հավաքելուց հետո առաջին անգամ երկու 11 մետրանոց բաց թողեց Ա Սերիայի մեկ խաղում։ Այս մասին հայտնում է Opta-ն։
Ըստ աղբյուրի տվյալների հավաքագրման պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ «Միլանը» երկու 11 մետրանոց է բաց թողնում Իտալիայի առաջնության մեկ խաղում։
Իտալական Ա Սերիայի 22-րդ տուրի խաղում, որում հանդիպեցին «Միլանն» ու «Բոլոնիան», տանտերերը երկու անգամ վրիպեցին 11 մետրանոցից։ Նախ՝ 42-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն չկարողացավ գնդակն ուղարկել ցանցը, իսկ 75-րդ րոպեին անհաջող փորձ կատարեց Թեո Էրնանդեսը։
Այս խաղից հետո «Միլանը» վաստակեց 46 միավոր։ Ստեֆանո Պիոլիի թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, «Բոլոնիան» 33 միավորով 7-րդ տեղում է։