Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Լուիս Էնրիկեին Չավիի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, Էնրիկեի ժամանումը գրեթե անհնար է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի պատճառով, որն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։
Հիշենք, որ երեկ Լա Լիգայում «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո (3-5) Չավին այս մրցաշրջանի ավարտից հետո հայտարարեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։