Կիրան Տրիպյերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյերը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ակումբն այս ձմռանը։ 33-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։

«Ես 100 տոկոսով կենտրոնացած եմ «Նյուքասլի» վրա: Ես պետք է լինեի այստեղ և միայն այստեղ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Տրիփիերը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում խաղացողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 29 խաղում կատարել է 8 գոլային փոխանցում։