Կառլո Անչելոտտին Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» մարզիչների հաղթանակների թվով զբաղեցնում է երկրորդ տեղը

Հունվարի 27-ին «Ռեալը» Լա Լիգայի 22-րդ տուրի արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Լաս Պալմասի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար այդ հաղթանակը 124-րդն էր ակումբի գլխավորությամբ Իսպանիայի առաջնությունում։ Այս ցուցանիշով նա հավասարվում է Զինեդին Զիդանին։ Միևնույն ժամանակ, իտալացին իր 124 հաղթանակն է տարել 174 խաղում, իսկ ֆրանսիացին` 183-ում։ Երկուսն էլ այժմ կիսում են երկրորդ տեղը Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» գլխավորությամբ գրանցած հաղթանակների քանակով։

Ռեկորդակիրը Միգել Մունյոսն է, ով «Ռեալի» կազմում 257 հաղթանակ է տարել առաջնությունում։