Բորխա Իգլեսիասը կարիերան կշարունակի «Բայերում»

Լևերկուզենի «Բայերը» պաշտոնապես հայտարարել է «Բետիսի» 31-ամյա հարձակվող Բորխա Իգլեսիասին վարձակալելու մասին։

Պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Իսպանացին հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։

Իգլեսիասը «Բետիսում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Հիշեցնենք, որ 19 տուրից հետո Լևերկուզենի «Բայերը» 49 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։