Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետագա կարիերայի հետ կապված ծրագրերի մասին։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, մասնագետը որպես նոր աշխատավայր դիտարկում է միայն Ֆրանսիայի հավաքականը և մտադիր չէ գլխավորել որևէ այլ թիմ։ Հենց այս պատճառով էլ, ըստ աղբյուրի, ֆրանսիացին մերժել է Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը, չնայած այն բանին, որ նրա ծնողներն ու եղբայրը հակառակն էին պնդում։
Ներկայումս Զիդանը վայելում է իր ընտանիքի ընկերակցությունը և չի շտապում վերադառնալ մարզչական աշխատանքի։ Նա պատրաստ է սպասել, մինչև Դեշամը կլքի իր պաշտոնը, չնայած այն հանգամանքին, որ Դիդյեի պայմանագրի ժամկետը չի ավարտվում մինչև 2026 թվականը։