«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը, բացատրել է, թե ինչն է թելադրել հեռանալու իր ցանկությունը և պատմել, թե ինչ մարզիչ է պետք ակումբին։
«Ես միշտ տվել եմ ամեն ինչ: Ես հասկացա, որ իմ ռեսուրսներն անսահման չեն, և ես նախընտրում եմ ամեն ինչ ներդնել այս մրցաշրջանում, իսկ հետո կանգ առնել կամ ինչ-որ այլ բան: Մենք այլևս երիտասարդ «նապաստակներ» չենք և այլևս չենք ցատկում այնքան բարձր, որքան նախկինում։
Այս թիմին, հաշվի առնելով այն բոլոր հիանալի բաները, որ ունի այս ակումբը, պետք է մարզիչ, ով գտնվում է գագաթնակետին և բարձր մակարդակի վրա: Ես այլևս չեմ կարող այնտեղ լինել», – Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։