«Սպարտակի» ղեկավարության նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։
«Սպերցյանը հիանալի ֆուտբոլիստ է, նա ներկայիս «Կրասնոդարի» առաջատարն է։ Նա բոլոր որակներն ունի եվրոպական ֆուտբոլում հաջողության հասնելու համար։ Բայց հիմա ավելի լավ է, որ նա կենտրոնանա «Կրասնոդարում» խաղալու վրա»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Այս մրցաշրջանում նա «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։