«Բարսելոնայի» պաշտպանը վնասվածքի պատճառով չի մասնակցի «Վիլյառեալի» հանդիպմանը

Պաշտպան Սերժի Ռոբերտոն վնասվածքի պատճառով չի մասնակցի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Բարսելոնա» – «Վիլյառեալ» հանդիպմանը, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը նախախաղային մարզման ժամանակ անհարմարություն է զգացել ազդրի հատվածում, ինչի մասին հայտնել է բժշկին և գլխավոր մարզիչ Չավիին։

Այսպիսով, 44-ամյա մասնագետը վնասվածքների պատճառով այլեւս չի կարողանա հույս դնել յոթ ֆուտբոլիստի վրա։

«Բարսելոնա» – «Վիլյառեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 27-ին, «Օլիմպիական Լյուիս Քոմփանիս» մարզադաշտում 21:30-ին:

Այս մրցաշրջանում Ռոբերտոն անցկացրել է 14 հանդիպում, դարձել 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

21 տուրից հետո «Բարսելոնան» 44 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի երրորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Ժիրոնան» (52 միավոր)։