«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը գավաթի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպումից հետո (0:1) մամուլի ասուլիսում հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Սրա պատճառ է դարձել ակումբի երկրպագուների մահը դժբախտ պատահարից։
«Չեմ ցանկանում կիսվել ֆուտբոլի հետ կապված մեկնաբանություններով, քանի որ մենք չափազանց վրդովված և շատ տխուր ենք «Սևիլիայի» երկրպագուների մահվան լուրից: Ներեցեք, բայց ես ուղղակի ուզում եմ գալ ասուլիսի՝ կարծիքս հայտնելու։ Ցավակցում եմ ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և ղեկավարների անունից: Շատ տխուր է խաղալ նման պայմաններում: Մենք ցավում ենք դրա համար, բայց ես ցանկություն չունեմ վերլուծելու հանդիպումը: Ես իսկապես ցավում եմ:
Մենք երկրպագուներին ասում ենք, որ մենք կռվել ենք, որ մոտ ենք եղել նպատակին և այդտեղից մինչև մրցաշրջանի մնացած հատվածը կենտրոնանալու ենք այն ամենի վրա, ինչ մնացել է մեզ։ Եվ ոչ ավելին, քանի որ հարգելով նրանց, ովքեր մեզ հետ չեն»,- Ֆլորեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։