Սերխիո Ագուերո․ «Գրիզմանն է օգնում իր թիմին հասնել մեծ նվաճումների»

Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն գնահատել է 32-ամյա հարձակվող Անտուան ​​Գրիզմանի կարևորությունը «հնդկահավերի» համար։

«Իհարկե, Գրիզմանը պետք է իրեն տանը զգա այն ակումբում, որտեղ նա ցույց տվեց իր կարիերայի լավագույն արդյունքները։ Նա ֆուտբոլիստ է, ով գոլ է խփում և թույլ է տալիս ուրիշներին գոլ խփել: Ես ուրախ եմ «Ատլետիկոյի» համար, քանի որ հենց Գրիզմանն է օգնում այս թիմին ձգտել բարձր նվաճումների»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Գրիզմանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: