«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրնետիսը բացառել է Ժոզե Մոուրինյոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը։
Պորտուգալացուն վերջերս հեռացրին «Ռոմայից», իսկ ԶԼՄ-ներին հաջողվեց կապել նրան «Նապոլիի» հնարավոր նշանակման հետ:
«Մոուրինյոն ոչ մի կապ չունի «Նապոլիի» հետ։ Նա շատ զվարճալի և իմպուլսիվ մարզիչ է, բայց ես զգում եմ, որ նրա ճակատագիրը Իտալիայից դուրս է։ Եվ, իհարկե, ոչ «Նապոլիում»»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը: