Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ բրազիլացուն ուշադիր հետևում են «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները։
Մանկունիացիներն արդեն ամիսներ շարունակ դիտում են Բրեմերի խաղին։ Ակումբը կարող է առաջարկ անել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2023 թվականի դեկտեմբերին Բրեմերը երկարաձգեց պայմանագիրը «Յուվեի» հետ մինչև 2028 թվականը։