Կոտ դ’Իվուարը ցանկանում է «վարձակալել» Ֆրանսիայի կանանց հավաքականի գլխավոր մարզչին

Կոտ դ’Իվուարի հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո նոր գլխավոր մարզիչ է փնտրում:

Նախկինում այս պաշտոնից ազատվել էր 70-ամյա Ժան Լուի Գասեն։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ազգային հավաքականի ղեկավարությունը ցանկանում է թիմի հետ աշխատանքի ներգրավել Էրվե Ռենարին: Նրանք ծրագրում են «վարձակալել» մասնագետին, քանի որ նա պայմանագիր ունի Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականի հետ մինչև 2024 թվականի ամառ։

Հունվարի 29-ին Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Կոտ դ’Իվուարը կհանդիպի Սենեգալի հետ։

Խմբային փուլում Կոտդիվուարի հավաքականը հաղթեց Գվինեա-Բիսաուի (2:0), բայց հետո պարտվեց Նիգերիային (0:1) և Հասարակածային Գվինեային (0:4):