«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 20-ամյա ձախ պաշտպան Ալեքս Բալդեն ռիսկի է դիմում բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը՝ ազդրի վնասվածքի պատճառով, որը ստացել էր «Աթլետիկի» հետ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչի վերջին խաղում (4:2): հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բալդեն վնասել է աջ ոտքի ազդրային մկանը։ Ներկայումս կատալոնական ակումբի բժշկական շտաբը դիտարկում է վիրահատական միջամտության նպատակահարմարությունը։ Եթե վիրահատությունը կատարվի, պաշտպանը կարող է խաղադաշտից բացակայել մոտ չորս ամիս։ Արդյունքում, բացի մրցաշրջանի մնացած հատվածը բաց թողնելուց, Բալդեն ռիսկի է դիմում չմասնակցել հունիսին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը։
Հիշեցնենք, որ իսպանացին վնասվածք էր ստացել հանդիպման առաջին խաղակեսում։ Արդյունքում պաշտպանվող խաղացողը ստիպված եղավ փոխարինվել հանդիպման առաջին խաղակեսի ավարտից առաջ, 23-րդ րոպեին փոխարենը խաղադաշտ դուրս եկավ 17-ամյա պաշտպան Հեկտոր Ֆորտը։