Լամին Յամալը 16 տարեկան է, և նա արդեն ծանրաբեռնված է խաղում «Բարսելոնայի» առաջին թիմում։ Տղան մեծ աստղ դառնալու բոլոր հնարավորություններն ունի, և արդեն հայտնի ընկերությունները ցանկանում են համագործակցել նրա հետ։
Իսպանական Sport հրատարակության համաձայն՝ Adidas-ը Յամալի հետ անձնական պայմանագրի համար պայքարում հաղթել է Nike-ին։ Յամալն արդեն 30 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում։ Դրանցում երիտասարդ ֆուտբոլիստը երեք գոլ է խփել և հինգ գոլային փոխանցում կատարել իր գործընկերներին։
Transfermarkt պորտալը 16-ամյա եզրային հարձակվողին գնահատում է 60 միլիոն եվրո։ Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հունվարի 27-ին՝ սեփական հարկի տակ «Վիլյառեալի» դեմ: