Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն Իսպանիայի գավաթի «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում կրած պարտությունից հետո խոսել է գլխավոր մարզիչ Չավիի ապագայի մասին։
«Ես հպարտ եմ այս թիմով: Մենք պայքարեցինք մինչև վերջ՝ խաղալով շատ երիտասարդ խաղացողների հետ։
Չավիի ապագան կախված է ակումբի ղեկավարներից։ Մենք չենք կարող խանգարել։ Ճշմարտությունն այն է, որ մենք շատ գոհ ենք մարզչից։ Նա մեզ շատ է օգնել, և մենք ցանկանում ենք, որ նա մնա»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Barça Universal-ի X սոցիալական ցանցը։