«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խոսքերը ակումբի կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի խախտման մասին։
Չեֆերինն ավելի վաղ ասել էր, որ «Սիթին» մեղավոր է կանոնները խախտելու մեջ, և ՈՒԵՖԱ-ն ճիշտ որոշում է կայացրել՝ ակումբը կասեցնել 2020 թվականի եվրագավաթում։ Կազմակերպության այդ որոշումը բեկանվել է Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) կողմից վերաքննիչ բողոքով։
«Որպես իրավաբան և որպես ՈՒԵՖԱ-ի նախագահ նա պետք է սպասի որոշմանը և միայն դրանից հետո անի այն, ինչ ուզում է։ Փաստաբանը պետք է հարգի ընթացակարգը և սպասի։ Նա շատ աշխատանք ունի անելու ՈւԵՖԱ-ում, իսկ մենք իրավունք ունենք պաշտպանվելու»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։