«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոստովանել է, որ իր թիմը ցանկանում էր հաղթել Իսպանիայի գավաթը, սակայն դա վիճակված չէր: Կատալոնացիները պարտվել են Բիլբաոյի «Ատլետիկին» (2-4)։
«Մենք ցանկանում էինք հաղթել Իսպանիայի գավաթը, այս գավաթն ունեինք մեր գլխում, բայց դա նախատեսված չէր: Այս մրցաշրջանում մենք չափազանց շատ գոլեր ենք բաց թողնում, պետք է այլ կերպ սկսել խաղերը։ Մենք հաճախ ենք ժամանակից շուտ գոլեր բաց թողնում, ինչը դժվարացնում է»,- խաղից հետո ասել է Պեդրին:
Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ժիրոնային» զիջելով 8 միավորով։