Նորդի Մուկիելեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նորդի Մուկիելեն չի կտրում ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆրանսիական ակումբից հեռանալու հույսը: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը խնդրում է փարիզյան ղեկավարությանը բաց թողնել իրեն «Բավարիա»: Ակումբները դեռ շատ հեռու են համաձայնությունից, սակայն մյունխենյան ակումբը կանի հնարավոր ամեն ինչ ՊՍԺ-ի հետ ընդունելի պայմաններով համաձայնության գալու համար։

Մուկիելեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2022 թվականից։

Այս մրցաշրջանում պաշտպանը փարիզցիների կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։