Ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն խնդիրներ ունի «Բարսելոնայում»։
Ինչպես հայտնում է իսպանական Sport-ը, կատալոնական ակումբին անհանգստացնում է ֆրանսիացի ֆուտբոլիստի մարզավիճակը։ Կունդեն խնդիրներ ունի աջ պաշտպանի դիրքում։ Բացի այդ, 25-ամյա խաղացողի վրա բացասաբար է ազդել նրա մտերիմ ընկերներ Ուսման Դեմբելեի և Ֆրանկ Կեսյեի հեռանալը ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն մասնակցել է թիմի 26 հանդիպման։ Ֆրանսիացին երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել։