«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է փնտրում թիմի դարպասապահ Անդրե Օնանային։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կրկին հայտնվել է «կարմիր սատանաների» ուշադրության կենտրոնում։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է 45 միլիոն եվրո առաջարկել 31-ամյա Օբլակի համար։
Այս գումարը կարող է բավարար լինել։ «Ատլետիկոն» պատրաստ կլինի լսել սլովենացու համար առաջարկները գալիք ամառ։